Bloomberg. «Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և լողում է ալիքների դեմ»

Vtangavor khagh

  Ամերիկյան Bloomberg-ը վերլուծական հոդված է հրապարակել, որում քննվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը պատրաստվում է նորից իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։

Վերլուծականում ընդգծվել է, որ Էրդողանը վտանգավոր խաղ է խաղում և «լողում է ալիքների դեմ» այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պայքարում են գնաճի դեմ ու գնում տոկոսադրույքների բարձրացման ճանապարհով։ Թուրքիայի Կենտրոնական բանկում կատարվող կադրային վերադասավորումների համատեքստում նշվել է, որ Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջըօղլուի պաշտոնը ևս վտանգված է, քանի որ նրա գործողությունները չեն գոհացնում Էրդողանին։

Նշենք, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը գնաճի պայմաններում որոշել էր իջեցնել բանկերին տրվող տոկոսադրույքները։ Որոշմանը դեմ արտահայտված Կենտրոնական բանկի ղեկավար անձանցից 3-ը հեռացվել էին աշխատանքից, ինչից հետո թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ շարունակվել էր։ Անցնող շաբաթ մեկ դոլարը հավասարվել էր 9.24 լիրայի, ինչը նոր հակառեկորդ է եղել թուրքական դրամական միավորի համար։ Ըստ ֆինանսիստների՝ հնարավոր է, որ  Կենտրոնական բանկը պատրաստվում է տարեվերջին  տոկոսադրույքների ավելի ագրեսիվ նվազեցնել:

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...