Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

petq e hashvarkven

 Տանը կամ բակում շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին՝ հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրել է, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որում նշված կլինեն պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ:

Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով:

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։

Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի ո՛չ այս, ոչ էլ հաջորդ տարի:

Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն, կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է և՛ քաղաքացիների, և՛, իհարկե, կենդանիների համար:

Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը:

 

Ձեզ կեհաքրքրի...