Ֆիլիպինների նախագահն առաջարկել է քնած ժամանակ մարդկանց պատվաստել կորոնավիրուսի դեմ
Կորոնավիրուսի դեմ պատվաստվել չցանկացող քաղաքացիներին կարելի է պատվաստել քնած ժամանակ։ Նման առաջարկ է հնչել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերետի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեմ, որ շատերը դեռևս չեն ցանկանում պատվաստվել։ Եկեք մտնենք նրանց տուն ու պատվաստենք, երբ նրանք քնած են»,- ասել է Դուտերտեն՝ իր տեսաուղերձի ժամանակ։ Նա նաև հավելել է, որ պատրաստ է անձամբ ղեկավարել իր նախաձեռնությունը։ Ֆիլիպինների ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է պաշտպանիչ դիմակներ կրելու ու սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին։ Նշվում է, որ Ֆիլիպիններում պատվաստված է ավելի քան 23 միլիոն մարդ։ Երկրի իշխանությունները պատրաստվում են մինչև տարեվերջ պատվաստել 70 միլիոն բնակչի։