Կրեմլը ցավում է, որ Էրդողանի խոսքերը Ղրիմի մասին հնչում են նրա՝ ՌԴ այցի նախաշեմին

Pesk

 Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և շատ թեժ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում համագործակցության թեմաների վրա, որոնք կանգնած են մեր երկրների առջև»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում շատ լավ հայտնի է Ռուսաստանին, ինչի հետ Մոսկվան կտրականապես համաձայն չէ։ «Մենք այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չենք և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- հավելել է Պեսկովը։

Ձեզ կեհաքրքրի...