Կանոնների խախտման հետևանքով պահեստազորի սերժանտը մահացու հրազենային վիրավորում է ստացել. ՊՆ

Kanonner

 Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ձեզ կեհաքրքրի...