Ըստ սոցհարցման՝ Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է
«Spectrum House» հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները ներկայիս փուլում։
Հարցին, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ խնդիրները, քաղաքացիների 29.04 տոկոսը պատասխանել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը քրդական հարցն է։ Հարցվածների 19.92 տոկոսի կարծիքով այդ երկրի գլխավոր խնդիրն արդարության և ազատության վերականգնման հարցն է։
Սոցհարցման մասնակիցների 14.98 տոկոսը համարել է, որ Թուրքիայի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է, 9.77 տոկոսը՝ նախագահական համակարգն ու ապօրինությունները, իսկ 8.59 տոկոսը՝ կյանքի դժվարությունները:
ermenihaber.am