Խոշոր ավտովթար՝ Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու BMW-ն. հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները

 Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ թիվ 23 էլեկտրասյան դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հրաչիկ Սաֆարյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ՝ 29-ամյա  Արթուր Համբարձումյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Համբարձումյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 31-ամյա Գայանե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Հ. Սաֆարյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, BMW-ի ուղևոր Արմեն Խաչատրյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում և խցանում տեղի չունենա, որ փրկարարներն ու բժիշկները կարողանան աշխատել։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խոմբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վերջինիս հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

 shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...