«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթում Նիդերլանդները կներկայացնի հայ պատանին: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալել է Լյովա Խաչատրյանին, որը մասնակցել է երգի մրցույթի Նիդերլանդների ազգային ընտրությանն ու հասել եզրափակիչ փուլ:
Դեսպանն իր աջակցությունն է հայտնել ու հաջողություն մաղթել պատանուն և նրա խմբի անդամներին:
Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում Լյովա Խաչատրյանը SHINE բենդի հետ կներկայացնի A million little things երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին NPO Zapp հեռուստաալիքով:
ՀՀ դեսպանությունը Նիդերլանդներում գտնվող հայրենակիցներին հրավիրում է աջակցելու Լյովա Խաչատրյանին: