Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնելու է S-400-ների երկրորդ խմբաքանակը

Erdoghan
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անպայման Ռուսաստանից ձեռք է բերելու ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ 
 
Այս համատեքստում Էրդողանը ասել է . «Ռուսաստանի հետ, ինչպես «Ս-400-ների, այնպես էլ պաշտպանական արդյունաբերության հարցերում մի շարք քայլեր/նախաձեռնություններ ունենք: Նույնիսկ ավելի տարբերվող այլընտրանք ասեմ. օրինակ՝ այս հրդեհների ժամանակ Ռուսաստանից բերված «Իլյուշին» ինքնաթիռներ ենք օգտագործել: Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում այս հարցնել ենք քննարկել: Ռուսաստան իմ այցի ընթացքում բոլոր այս հարցերը նորից կքննարկենք»:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գործարքը ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:
 ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...