ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ–ն պետք է 2500 եվրո փոխհատուցում տա Ալեքսանդր Արզումանյանին

Arzumanian

 Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն այսօր Ալեքսանդր Արզումանյանի վերաբերյալ գործով վճռել է, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածը խախտվել է և համապատասխան փոխհատուցում պետք է տրվի։ Տեղեկությունը հայտնում է նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

 «Շնորհավորում եմ Ալեքսանդր Արզումանյանին: Սույն գործով Ալեքսանդր Արզումանյանի շահերը ներկայացրելն ենք ես և Վահե Գրիգորյանը», – գրել է Սիմոնյանը։

 Նշենք՝  Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել էր Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո

Ձեզ կեհաքրքրի...