Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող Բաբաևն անցել է Արցախի սահմանը

ancel e sahmany

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։ Գերատեսչությունը նշում է, որ զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Զինծառայող Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարությունում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձն ինչպես կարող է ծառայել բանակում։ Չի հաղորդվում նաև, թե ինչպես է նա Գանձակի հիվանդանոցից հասել Մարտակերտ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա և քաղաքացիների աչալրջության շնորհիվ սույն թվականի օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ Ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Էմմա Չոբանյան

factor.am

Ձեզ կեհաքրքրի...