Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ բախվել են Opel Astra-ն և Nissan X-Trail-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

xoshor vtar

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։  Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախախարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Վերջիններս նաև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայուցուցիչները։ Ֆոտոլրագորղը հայտնում է, որ օպերատիվ են գործել Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև վիարվորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...