Արտակարգ դեպք Երևանում․ 34-ամյա տղամարդը մարտական նռնակներով մտել է ինչ-որ ընկերություն և պահանջել հանդիպում ղեկավարության հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է այն պայթեցնել․ shamshyan

Marakan nrnakov

 Այսօր, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե և պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան  Քոչարյանը և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Մելոյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։  Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Հ․-ն հարազատների և ընկերական շրջապատում դրական բնութագիր ունի, մեծ մասնակցություն է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում։ Եվ այսօր նրա հետ մոտ 1 ժամ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանը, որից հետո նա գործի դրված մարտական նռնակը հանձնել է Ա․ Հովհաննիսյանին, ապա նրա հետ դուրս եկել շենքից։ Ժամանած մասնագետներն էլ վնասազերծել են նռնակը։ Նռնակները քննիչի որոշմամբ առգրավվել են։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

 shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...