Դատավոր Աննա Դանիբեկյանը վերացրեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

Sedrak

 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Ռոբեր Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այսօրվա նիստում միջնորդեց, որպեսզի դատարանը վերացնի Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գույքի նկատմամբ կալանքը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս միացավ միջնորդությանը։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնելով իր դիրքորոշումը՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ, ասաց, որ  Քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1․1 մասը հստակ նախատեսում է, որ հնարավոր բռնագանձման ենթակա գույքի  նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անհապաղ կալանք կիրառել։

«Այս նորմի և նախկինում Քրեական դատավարության Քրեական օրենսգրքի 103․1 և 55-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների կիրառելիության մասով Վճռաբեկ դատարանը Սամվել Մայրապետյանի գործով  հստակ դիրքորոշում է հայտնել, որ դրանք նույնական են և կիրառելի նաև այս իրավիճակում։ Հետևաբար, նաև հաշվի առնելով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, որը հրապարակելու հնարավորությունից մենք զրկված ենք, և դա վկայակոչելու, թե ինչպիսի փաստական հանգամանքներ են նկարագրված հենց գործով մեկ այլ անձի՝ նրա որդու գույքի նկատմամբ արգելանք կիրառելու մասով, քանի որ մեղադրանքում հստակ նկարագրված է, թե ինչպես է վարույթն իրականացնող մարմինը գնահատել, և այժմ ես, որպես մեղադրող գնահատում եմ, որ դատարանն այս միջնորդությունը քննարկելիս պետք է անդրադառնա, որ ենթադրաբար այն գույքը, որը բռնագանձման ենթակա է, դրա նկատմամբ պետք է պահպանել կալանքը, մինչև ըստ էության լուծելու և դատավճռով այդ հանգամանքներին անդրադառնալու համար»,-ասաց Պետրոս Պետրոսյանը։ 

Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքը վերաբերում է 927 միլիոն ենադրաբար կաշառք ստանալու դեպքին և որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ հստակ նկարագրված է այդ գույքի հնարավոր  շարժի և հանցավոր ծագում ունենալու և հավանաբար բռնագանձման ենթակա լինելու հանգամանքները և այդ հիմքով պայմանավորված,  գույքերը պետք է պահպանվեն արգելանքի տակ, մինչև ըստ էության գործը լուծելը և դատավճռով այդ հանգամանքին անդրադառնալը։

Դատախազը գտնում է, որ ներակայացված միջնորդությունն անհիմն է և խնդրեց դատարանի այն մերժել։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ արձագանքելով՝ ասաց, որ եթե նույնիսկ այդ գույքը ոչ թե Սեդրակ Քոչարյանին պատկաներ, այլ հենց Ռոբերտ Քոչարյանին, միևնույնն է, այն հիմա կալանքի տակ մնալ չէր կարող, որովհետև, պարոն Ռոբերտ Քոչարյանի գույքը առավելագույն չափով որ դրա վրա կարող էր բռնագանձում տարածվել, դատարանի կողմից արդեն կալանքի վերցված է։
Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները՝ որոշեց վերացնել Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

Ձեզ կեհաքրքրի...