Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը

Qnchakan komite

 Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը:

Ձերբակալվել են նաև Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչյանը և Սուսաննա Սարգսյանը:

Նրանք կասկածվում են առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար:

Փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու համար: 

Ձեզ կեհաքրքրի...