Ճապոնիայի ափերի մոտ բեռնանավը բառացիորեն երկու մասի է բաժանվել

Erku masi

 Ճապոնիայի ափերի մոտ բեռնանավ է խորտակվել։ Պանամայի դրոշի ներքո մոտ 40 հազար տոննա տեղաշարժով նավը Թաիլանդից ուղևորվում էր Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի Հաչինոհե քաղաք և նավահանգստի տարածքում ծանծաղուտի մեջ է խրվել․ գրում է Euronews-ը: Նավի կորպուսի վրա ճեղքվածք է առաջացել եւ այն բառացիորեն բաժանվել է երկու մասի: Արդյունքում վառելիքի արտահոսք է տեղի ունեցել: Անձնակազմի բոլոր անդամները, որոնց թվում են եղել Չինաստանի և Ֆիլիպինների 21 քաղաքացի, փրկվել են:

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...