Թուրքիայում տուգանվել են հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ

Turqiayum

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) օգոստոսի 11-ին քննարկել է հրդեհները ցուցադրելու արգելքին չենթարկված հեռուստաալիքների դեմ կիրառվելիք պատժամիջոցների հարցը։

Մասնավորապես «Fox TV» հեռուստաընկերությունը տուգանվել է այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել է․ «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, կարծես թե դժոխք լինի»։

Տուգանքներ են սահմանվել նաև այն հեռուստաալիքների համար, որոնք անդրադարձել են հրեդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններին ու մեկնաբանություններին։ Փաստորեն, լրատվամիջոցների դեմ կիրառվող գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա։

Դրան ի պատասխան՝ Թուրքիայի «İyi» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չըրայը դատական հայց է ներկայացրել RTÜK-ի տնօրեն Էբուբեքիր Շահինի դեմ «Լրատվության և մամուլի ազատության իրավունքի սահմանափակման, շանտաժի և սեփական պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...