Իշխան Սաղաթելյանը նորից չընտրվեց

Chyntrvec

 Ազգային ժողովում ավարտվել է փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությունը: Ընդդիմադիրների փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն  էր:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց ԱԺ փոխխոսնակ: Մասնավորապես, նա ստացավ  49 կողմ ձայն, 49 դեմ, և  5 թերթիկ համարվեց անվավեր:

Հիշեցնենք, որ այսօր առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները կհրապարակվեն 14:30-ին:

Ձեզ կեհաքրքրի...