Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունը ստանձնել է անտառների հրդեհման պատասխանատվությունը

hrdehner

 Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրում է Yeni Şafak թերթը: Պարբերականը նշում է, որ կազմակերպությունը կապված է նաև Անկարայի կողմից ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ նրա կողմնակիցները գնացել են անտառները հրկիզելու, քանի որ թուրքական ռեժիմը չի հասկանում ոչ մի այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերել կրակով: Թուրքիայի պաշտոնատար անձինք դեռ չեն մեկնաբանել։

Ձեզ կեհաքրքրի...