Ռուսաստանը Թուրքիային անտառային հրդեհների դեմ պայքարելու համար հատկացրել է ևս հինգ ԻԼ-76 հրշեջ ինքնաթիռ

inqnatirner

   Ռուսաստանը Թուրքիային ևս հինգ ԻԼ-76 հրշեջ ինքնաթիռ և երեք Մի-8 հրշեջ ուղղաթիռ է հատկացրել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է շաբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ։ Քննարկվել է անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը, ինչպես նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ: Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:

 

factor.am

Ձեզ կեհաքրքրի...