ՊՎԾ պետի տեղակալի մասնակցությամբ ծեծկռտուքից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ArmDaily am

Peti teghakal

 Օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի  և այլ աշխատակցի միջև։ 

ArmDaily.am-ին այդ միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Զաքարյանն ու օգնականը հայհոյել և ծեծի են ենթարկել Գնումների վերահսկողության վարչության աշխատակից Մանուկին՝ հասցնելով լուրջ մարմնական վնասվածքներ։ 

Միջադեպից հետո՝ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը հրաժարվել է ընդունել Զաքարյանին, ապա սպառնացել է, որ կհեռացնի նրան աշխատանքից և  միջադեպի մասին կտեղեկացնի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց արդյունքում թաքցրել է կատարվածը, իսկ Զաքարյանը շարունակում է պաշտոնավարել։ Ինչ վերաբերում է ծեծի ենթարկված աշխատակցին, նրան էլ աշխատանքից հեռացման սպառնալիքով լռեցրել են։

Մեզ հայտնի դարձավ նաև, որ ՊՎԾ կադրերի վարչության պետը Զաքարյանի նախկին օգնականն է եղել, այժմ էլ կապերը պահպանվում են։ 

Միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն փորձեցինք վերցնել ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից, ով մեզ հետ զրույցում խնդրեց «նման ցածր բաներով իրեն չանհանգստացնել»։

 

«Դա այնքան էժանագին բան է։ Այդ որակի, այդ մակարդակի բաներով ինձ մի անհանգստացրեք։ Լուրջ հարց կլինի՝ խնդրեմ»,- ասաց Ուլիխանյանը։

Հարցին՝ արդյոք Զաքարյանը աշխատանքի գալիս է, Ուլիխանյանը արձագանքեց. «Հա բա ինչ է անում։ Մարդը ոնց կարող է նորմալ  աշխատանքի չգալ»։

Ձեզ կեհաքրքրի...