Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ. ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոբ Մենենդեսը կոմիտեի լսումների ընթացքում հայտարարել է, որ Կիպրոսում երկու պետություն ստեղծելու Թուրքիայի առաջարկը, ինչպես նաև Վարոշայի փակ տարածքի զարգացման ծրագրերը սպառնալիք են ոչ միայն Կիպրոսի Հանրապետությանը, այլև՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը:
Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է հետևել, որ Կիպրոսն ուշադրության կենտրոնում մնա, իսկ Անկարան պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:
«Պարզ ասած՝ Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ: Ես անհամբեր սպասում եմ պետքարտուղար Բլինքենի հետ համագործակցությանը՝ Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր քայլերն ուսումնասիրելու համար, որոնք կերաշխավորեն, որ Էրդողանը միջազգային իրավունքի խախտման և կիպրոսցիներից իրենց ճակատագրի վերահսկողությունը գողանալու ակնհայտ վճռականության համար կառերեսվի լրացուցիչ հետևանքների»,- հայտարարել է Բոբ Մենենդեսը: