Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպք, Արցախի ՄԻՊ

hradzqutyun

 «Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել  է նա:

 

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Ձեզ կեհաքրքրի...