ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»

kargavorum

  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ  իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։ 

Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում  Սլովենիայի նախագահությամբ։ 

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետություն։ 

Նա նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետևելու են այցի ընթացքին և կտրականապես մերժելու են ցանկացած առաջարկ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...