Էրդողանը հաստատել է Թուրքիայի՝ ԼՂ անօրինական ներխուժումն ու սադրանքները շարունակելու ծրագրերը. Լինդսի Սնել

anorinakan

 Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի՝ ԼՂ տարածքում անօրինական ներխուժման մասին: Նա մասնավորապես գրել է.

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի՝ մի շարք երկրներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անօրինական ներխուժումն ու սադրանքները շարունակելու ծրագրերը:

«Այն հարցին, թե ինչ եք անում Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Միջերկրական ծովի արևելքում, Էրդողանը պատասխանել է,- «Այո՛, մենք ներկա ենք Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Միջերկրական ծովի արևելքում և կշարունակենք մնալ այնտեղ»»,- գրել է Լինդսի Սնելը:

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...