Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել

Mandat

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել:

Թուրքիայի նախագահականից նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդագրեր են ուղարկվել խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովին: 

Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 15 պատգամավորի անուն: Մյուս 5 պատգամավորները ընդդիմադիր CHP-ից, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցությունից, «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունից» (TİP-ԹԱԿ), «Ժողովրդավարական տարածաշրջանային» կուսակցությունից (DBP) և «Դեմոկրատական» կուսակցությունից (DP)  են: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...