Էրդողանին և Դավութօղլուին «վիրավորած» լրագրողը կբանտարկվի 2 տարով

turq lragrogh

Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։

Բոլթանը Էրդողանին և Դավութօղլուին մեղադրել էր 2016թ․ Ջիզրեյում և այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական «Azadiya Welat» թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։ Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի և Դավութօղլուի հրահանգով քրդաբնակ շրջաններում կեղտոտ կոտորածներ են տեղի ունենում։ Այդ խոսքերը թուրքական դատարանը որակել է որպես «պաշտոնյային ուղղված վիրավորանք»։

«Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար դատարանը Բոլթանին դատապարտել է մեկ տարի երկու ամիս տասնյոթ օր, իսկ Դավութօղլուին վիրավորելու համար՝  տաս ամիս ազատազրկման։

 

ermenihaber.am

Ձեզ կեհաքրքրի...