Թուրքիայի և Ադրբեջանի միջև զգալիորեն աճել են երկկողմ և տարանցիկ փոխադրումները

Pokhadrumner

 Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ  անցաթղթի  քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի:

Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման վարչության պետ Հաբիբ Հասանովը: 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև միջազգային ցամաքային փոխադրումների, ինչպես նաև Կասպից ծովով փոխադրումների հարցերը: 

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր ցամաքային փոխադրումներ  իրականացնելու շուրջ աշխատանքներ են մեկնարկել: 

Ձեզ կեհաքրքրի...