38-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է երկաթե աշտարակին. 4 վիրավոր երեխաներին հիվանդանոց են տեղափոխել

Tiidayov

Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում 38-ամյա Ռուզաննա Աբրահամյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 58 կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե հեռուստաաշտարակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեին ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Երեխաներից 2-ին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, իսկ 2-ին՝ Սևանի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...