Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանը կոչ է անում պատվիրակություն չուղարկել Բաքու՝ Եվրո-2020-ին

Khorhrdaran

 Նիդերլանդների խորհրդարանը միջնորդություն է ներկայացրել, որով երկրի կառավարությանը կոչ է անում Եվրո-2020-ին ներկա լինելու նպատակով պատվիրակություն չուղարկել Բաքու: Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան:

Հունիսի 22-ին ներկայացված միջնորդության մեջ խորհրդարանականները կառավարությանը կոչ են արել պաշտոնական պատվիրակություն չուղարկել Բաքու՝ Եվրո-2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը հաղթի:

Նշվում է, որ Ադրբեջանը չի վերադարձրել 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիներին և ռազմական ավարի «պուրակ» է բացել Բաքվում, որտեղ, ի թիվս այլ իրերի, ցուցադրվում են նաև զոհված հայ զինվորների սաղավարտները:

Ձեզ կեհաքրքրի...