Նորատուսում «Նիվան» բախվել է քարերին և հայտնվել ձորում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց.

vtar

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սերգեյ Վաղինակյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Վաղինակյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 15-ամյա Սահակ Վաղինակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշըի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...