Ուղիղ հրահանգ եմ տալիս․ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, իսկ իմ նախկին ենթականերին հայրաբար հորդորում եմ, եթե կուզեք՝ ուղիղ հրահանգ եմ տալիս՝ հունիսի 20-ին անպայման գնալ ընտրությունների:
Եթե ուզում եք, որ քրեածին իրավիճակը երկրում վերադառնա կառավարելի հուն, փողոցներում առաջվա պես անվտանգ լինի, հանցագործության աճը կասեցվի, վերանա իրավական ամենաթողությունը, ոստիկանությունը վերսկսի իրականացնել իր իրական գործառույթները՝ կիրակի օրն անպայման գնացեք ընտրատեղամաս և քվեարկեք «Պատիվ ունեմ» կամ «Հայաստան» դաշինքներից որևէ մեկի օգտին:
Կոնկրետ ինձ համար շատ դժվար է ընտրություն կայացնել, քանի որ և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների հետ էլ պատիվ եմ ունեցել ծառայելու: Ե՛վ «Պատիվ ունեմ», և՛ «Հայաստան» դաշինքներում ունեմ ընկերներ, հարազատներ, երկու դաշինքների ցուցակներում էլ կան շատ արժանավոր, պրոֆեսիոնալ մարդիկ, և այս առումով ինձ համար կրկնակի բարդ է ընտրել:
Բայց ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, և քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:
Միասին կրկին ոտքի ենք կանգնեցնելու ոստիկանության համակարգը և պետությունը:
Պատիվ ունեմ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը:
Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյան