Զվարթնոց օդանավակայանում նախկինում կատարված հանցագործության բացահայտում
Մոտ մեկ ամիս առաջ <<Զվարթնոց>> օդանավակայանի <<Կարգո>> բեռնային համալիրի տարածքից <<Այֆոն 12>> մոդելի բջջային հեռախոսի գողություն էր տեղի ունեցել։ ՀՀ ոստիկանության <<Զվարթնոց>> Գծային բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի և Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է <<Կարգո>> բեռնային համալիրի աշխատակիցներից մեկը։ Գողոնը հայտնաբերվել է։