Ես քաջ գիտակցում եմ, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում` ես և «Հայաստան» դաշինքը.

Robert Qocharyan

«Ես քաջ գիտակցում եմ, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում` ես և «Հայաստան» դաշինքը»,- Երևանի Շենգավիթ համայնքում հանրահավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստան ասելով՝ հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած, ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ և հզոր տնտեսություն ունեցող երկիր, որով հպարտանում ենք յուրաքանչյուրս։
Ցավոք, մեր ժողովրդի մի մասը դեռևս շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ, ուղղակի չկա մի ոլորտ, որը քայքայած չլինի։ Մեր պարտքն է մեր շրջապատում բոլորին համոզել, որ այն քաղաքական ուժը, որը տապալել է ամեն ինչ, չի կատարել ոչ մի խոստում, նույնիսկ բարոյական իրավունք չունի ընտրություններին մասնակցել։
Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար»,- նշեց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։

Ձեզ կեհաքրքրի...