Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը գտնվում է Արցախյան պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում, հայտարարել է, որ Անկարան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում, գրում է minval.az-ը:
Էրդողանի խոսքով` գլխավոր հյուպատոսության բացումը տեղի կունենա առաջիկայում:
Հիշեցնենք, որ Շուշիում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
a1plus.am