G7-ի առաջնորդները ընդունել են գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարություն

Giants

epa09262156 (L-R) Justin Trudeau, Canada’s prime minister; Charles Michel, president of the European Council; US President Joe Biden, Yoshihide Suga, Japan’s prime minister; Boris Johnson, Britain’s prime minister; Mario Draghi, Italy’s prime minister; Emmanuel Macron, France’s president; Ursula von der Leyen, president of the European Commission and Angela Merkel, Germany’s chancellor pose during the family photo on the first day of the Group of Seven leaders summit in Carbis Bay, Cornwall, Britain, 11 June 2021. EPA-EFE/HOLLIE ADAMS/INTERNATIONAL POOL

Կիրակի Քարբիս Բեյում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ղեկավարները եռօրյա գագաթնաժողովի արդյունքներից հետո ընդունել են ընդհանուր հայտարարություն, որում ներառված են քննարկված բոլոր հարցերը, գրում է ТАСС-ը: Դրանցից մեկը վերաբերում է Բելառուսի իրավիճակին: G7-ի երկրները Մինսկին կոչ են արել անցկացնել նոր «ազատ ու արդար» նախագահական ընտրություններ:

«Մենք ռեժիմին կոչ ենք անում փոխել կուրսը և իրականացնել ԵԱՀԿ անկախ փորձագիտական ​​առաքելության առաջարկությունները, իմաստալից երկխոսություն սկսել հասարակության բոլոր խավերի հետ և անցկացնել նոր ազատ ու արդար ընտրություններ»,- գրված է  25 էջանոց փաստաթղթում:

G7-ի երկրները կհամագործակցեն Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի հետ կապված միջադեպի հարցով և պատասխանատվության կենթարկեն գործում ներգրավված անձանց: Ինքնաթիռում էր Բելառուսում գործող NEXTA ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչը, որին Բելառուսի իրավապահները ձերբակալել են օդանավակայանում: «Մեծ յոթնյակի» մասնակիցները Մինսկի այդ քայլը համարում են շարունակական հարձակումներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի վրա:

G7-ն անդրադարձել է նաև Մյանմայում տիրող իրավիճակին: Այդ երկրում հեղաշրջումից հետո իշխանության եկած զինվորականներին կոչ է արվել դադարեցնել բռնություններն ու ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին:

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները Հյուսիսային Կորեայի իշխանությանը կոչ են արել իրականացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ: Փհենյանին կոչ է արվել նաև լուծել մարդու իրավունքների խնդիրը և կարգավորել Ճապոնիայի առևանգված քաղաքացիների հարցը:

«Մեծ յոթնյակի» առաջնորդները համաձայնել են աջակցել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտներին, նշել են «Նորմանդական ձևաչափով» բանակցությունների կարևորությունը:

Բացի այդ, նրանք Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և գործել իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաև դուրս բերել «զորքերն ու զինտեխնիկան Ուկրաինայի արևելյան սահմանից և Ղրիմի թերակղզուց»:

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ G7-ի առաջնորդները Ռուսաստանին համարում են «հակամարտության կողմ, այլ ոչ թե միջնորդ»:

Ինչ վերաբերում է Չինաստանին, գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման հարցերում Չինաստանի հետ համագործակցելու իրենց մտադրության մասին:

«Ինչ վերաբերում է Չինաստանին և մրցակցությանը համաշխարհային տնտեսությունում, կշարունակենք խորհրդակցությունները գլոբալ տնտեսության արդար և թափանցիկ գործունեությունը խաթարող մարտահրավերի շուրջ»: «Մեծ յոթնյակի» ղեկավարները Պեկինին էլ են կոչ արել հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Խոսքը վերաբերում է հատկապես Սինցզյանին և Հոնկոնգին:

G7-ը սատարել է Իրանի հետ միջուկային գործարքի վերսկսումը, սակայն Թեհրանին կոչ է արել դադարեցնել հրթիռային ծրագրի մշակումը:

«Մեծ յոթնյակի» ղեկավարների ուշադրությունից չի վրիպել նաև կլիմայի խնդիրը: Նրանք մտադիր են Փարիզյան համաձայնագրով նախատեսված կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար ֆինանսավորումը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի:

G7-ն անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարին և պատվաստումների թեմային: Կողմերը պարտավորվել են հաջորդ տարվա ընթացքում աշխարհին տրամադրել 1 մլրդ դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութ: Նախատեսվել է ավելցուկային դոզաներ բաժանել ամենաաղքատ երկրներին և տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման և բաշխման համար:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կեհաքրքրի...