Նա 50 տարի պատրաստվում էր այս պահին. Պսակին Բայդենի մասին՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ

Bideni masin

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ գիտի, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից առաջիկա հանդիպմանը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

«Բայդենի կարծիքով՝ այս հանդիպումը ոչ թե վստահության և բարեկամության համար է, այլ պարզելու, թե որտեղ կարող ենք ընդհանուր լեզու գտնել, շիտակ լինել այն ոլորտներում, որտեղ ունենք մտահոգություններ»,- Պսակիի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Սպիտակ տան մամուլի խոսնակը ստիպված է եղել վերծանել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի խոսքերը, որ իր ամուսինը «չափազանց պատրաստ է» Պուտինի հետ հանդիպմանը:

«Նա 50 տարի պատրաստվում էր այս պահին»,- ասել է Պսակին՝ ի նկատի ունենալով, որ ԱՄՆ նախագահը նախկինում աշխատել է Պուտինի հետ և ունի երկար տարիների փորձ:

Երկու պետության բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, մեծ սպասելիքներ չունեն այդ հանդիպումից: Կրեմլը հայտարարել է, որ գագաթնաժողովից բեկումներ չի ակնկալում՝ հաշվի առնելով տարաձայնությունների ծավալը: Գագաթնաժողովի նախօրեին էլ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս կրկնում են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կանխատեսելիությունն առայժմ  վարչակազմի ցանկալի նպատակն է և ոչ թե ներկա իրականությունը:

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում:  

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...