Քոչարյանի դաշինքը հաղթում է Փաշինյանի ուժին․ «GALLUP»-ը հարցման արդյունքներ է հրապարակել

Ov e haghtum

 «GALLUP International Association» հայաստնայան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսի ժամանակ, ներկայացնելով քաղաքական ուժերի վարկանշային աղյուսակը, հայտարարել է, որ հունիսի 11-ի դրությամբ «Հայաստան» դաշինքը ավելի բարձր ցուցանիշ ունի, քան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Արամ Նավասարդյանը նաև թվեր է հրապարակել։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1,4 տոկսով։ Ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։

Ձեզ կեհաքրքրի...