Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել

dprocum

  Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Փարաքարի միջնակարգ դպրոցում փլուզում է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել դպրոցի հանդիսությունների սրահում, որը, տևական ժամանակ է, չի շահագործվում։ Փլվել են բետոնե 2 պանելները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դպրոցի տնօրինությունը դեռ ամիսներ առաջ նշված հատվածը սահմանազատել էր, որպեսզի երեխաներն անզգուշաբար չհայտնվեն այդ հատվածում։

Ձեզ կեհաքրքրի...