Ռուս-իրանական հարաբերություններից կշահեն նաև տարածաշրջանն ու ամբողջ աշխարհը. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ռուսաստանը բարեկամ և մեծ կարևորություն ունեցող երկիր է Իրանի համար, ռուս-իրանական հարաբերություններից կշահեն ոչ միայն երկու երկրները, այլև տարածաշրջանն ու ամբողջ աշխարհը՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի ղեկավարը նման դիրքորոշում է հայտնել՝ գտնվելով Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության ազգային նախագծերի շնորհանդեսին նվիրված արարողությանը:
«Վերջին ութ տարիների ընթացքում Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները զարգացել են տարբեր ոլորտներում»,- նշել է Ռոհանին:
Իրանի ղեկավարը բարձր է գնահատել քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային ոլորտներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը:
Ռոհանիի խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը լրջորեն համագործակցել են Սիրիայի և Կովկասի հիմնահարցերով: