ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ

Dimumner

 ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, նախագահի հրամանագրով՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

Ձեզ կեհաքրքրի...