Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 64–ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա վիրավոր.
Երեկ՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած Mercedes մակնիշի 45 DD 045 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր-Տաշիր ավտոճաապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին ու հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գյումրու բնակիչ, 60-ամյա Ս. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդի ազգականն է:
shamshyan.com