Աֆղանստանի օդուժը սխալմամբ օդանավ է խոցել. կան զոհեր

Sxalmamb

 Աֆղանստանի հյուսիսարևելյան շրջանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդ: Օդանավը սխալմամբ խոցել են երկրի անվտանգության ուժերը՝ փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվածներն աշխարհազորայիններ են եղել, որոնք կառավարական ուժերի կողմից մարտնչել են գրոհայիների դեմ: Նրանց թվում է եղել նաև աշխարհազորայինների հրամանատարը:

Պատահարից հետո անհետ կորել է ութ մարդ: Աֆղանստանի իշխանությունները տեղի ունեցածն առայժմ չեն մեկնաբանել:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...