Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ իբր հայ զինծառայողները խախտել են սահմանը

sahman

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, իբր 40 հայ զինծառայողներ խախտել են սահմանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտարարել է, թե իբր հայ զինվորականները փորձել են դիրքեր զբաղեցնել ադրբեջանական տարածքում, մասնավորապես՝ Քարվաճառի ուղղությամբ: Զենք չի կիրառվել: Ադրբեջանական տարածք իբր մուտք գործած հայ զինծառայողներն, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, արդեն լքել են տարածքը:

Այս հայտարարության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունից դեռ պաշտոնական արձագանք չկա:

Ձեզ կեհաքրքրի...