Քուրդ զինյալ. «Լուրջ հարվածներ ենք հասցնելու Թուրքիային և վերջինիս աջակիցներին»
«Ժողովրդական պաշտպանական ուժեր» (HPG-ԺՊՈՒ) քրդական խմբավորման զինյալները պատրաստվում են լուրջ հարվածներ հասցնել Թուրքիային և վերջինիս աջակիցներին: Այս մասին հայտնել է HPG-ի զինյալներից Դիլգեշ Ֆարքինը:
Ֆարքինը, անդրադառնալով Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման թեմային, նշել է. «Թուրքիայի իշխանությունները, Օջալանին մեկուսացնելով, ցանկանում են կտրել նրա կապը հասարակության հետ: Այդ պատճառով թուրքական պետությունը էլ ավելի է սաստկացնում իր հարձակումները»:
Նրա խոսքով՝ պատճառը նաև այն է, որ Օջալանը Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում «մարդկության ձայնն ու պատիվն է»:
Թուրքական իշխանությունների ֆաշիստական հարձակումների դեմ, ըստ Ֆարքինի, համընդհանուր դիմակայություն է պետք:
«Մենք դիմակայությամբ կարող ենք հաջողության հասնել: Թուրքական պետությունը 4 րոպեանոց հեռախոսազանգով ցանկացավ խափանել քուրդ ժողովրդի պայքարը, սակայն մենք էլ ավելի ենք ուժեղացնելու մեր պայքարն ընդդեմ թշնամու»։
ermenihaber.am