Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրությունների գնալու առաջարկին, նշել է.

Serj

  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ միասին ընտրությունների գնալու առաջարկին, նշել է, որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ որոշումն արդեն կայացրել և հրապարակել է: Այս մասին ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել»,- ասված է հայտարարությունում:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտահերթ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, պատասխանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, նշել է, որ արդեն ընտրվել է մասնակցության այլ ձևաչափ:

Հայաստանի հանրապետական կուսացությունը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով:

Ձեզ կեհաքրքրի...