Ռուսաստանում մտադիր են ստուգել եւ, հնարավոր է, սահմանափակել WhatsApp-ի գործունեությունը

kpaken

Պետդումայի պատգամավոր, տեղեկատվական քաղաքականության, IT եւ կապի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Սերգեյ Բոյարսկին հայտարարել է  WhatsApp մեսինջերի գործունեությանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ տվյալները փոխանցելու մասին սահմանված նոր կանոնների համատեքստում, գրում է Լենտա.ռու-ն:

Լրագրողների հետ զրույցում Բոյարսկին հայտարարել է, որ այդ հարցի ուսումնասիրմամբ կզբաղվեն պրոֆիլային կառույցներն ու խորհրդարանի ներքին պալատի հանձնաժողովները. «Հարկ է դրան ուշադրություն դարձնել: Ես կարծում եմ, որ ուշադրություն կդարձնի Ռոսկոմնադզորը, եւ, այդ թվում, մեր հանձնաժողովը: Մեր հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Հինշթեյնն արտահայտվել է այդ առիթով»: Պատգամավորը նաեւ կարծիք է հայտնել, որ մեսինջերի նոր կանոնները չեն հանգեցնի օգտատերերի արտահոսքին:

Ավելի վաղ Ալեքսանդր Հինշթեյնը հայտարարել էր Ռուսաստանում WhatsApp-ի գործունեությունը սահմանափակելու հավանականության մասին, սակայն պարզաբանել, որ դա լայն քննարկման հարց է:

Մայիսի 15-ին հայտնի էր դարձել, որ ուժի մեջ են մտել WhatsApp-ի թարմացված կանոնները: Մի քանի շաբաթվա ընթացքում օգտատերերը կստանան հիշեցումներ նոր կանոններն ընդունելու անհրաժեշտության մասին նախքան նրանց օգտահաշվի գործառնության սահմանափակումը: Բաժանորդներին առաջարկել են կամ ընդունել հավելվածի նոր պայմանները, կամ արտահանել չատերի պատմությունն ու հեռացնել օգտահաշիվը:

 

ittremd.am

Ձեզ կեհաքրքրի...