Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում
Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, և մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։