Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժումը միջազգային իրավունքի հստակ խախտում է. Փալոուն

Frank Paloun

 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանն ու խիստ դատապարտել տեղի ունեցածը: 

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- մասնավորապես գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Ձեզ կեհաքրքրի...