Հերթական պատերազմն ու ավերածությունները հարկավոր են, որ վերականգնելու պատրվակով միջազգային օգնությունից գողանան շատ միլիարդներ․ Ալեքսանդր Լապշին

Gumarneri hamar

 «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու ես ոչ մի մեկնաբանություն չեմ անում Իսրայելի իրավիճակի մասին, որտեղ արդեն մի քանի օր է պատերազմ է գնում՝ Իսրայելի և Գազայի ռադիկալ իսլամիստական «Համաս»-ի միջև։

Չեմ մեկնաբանում, քանի որ դա ամբողջությամբ կառավարվող և նախապես պլանավորած, բոլոր կողմերի հետաքրքրություններին պատասխանող հակամարտություն է։ Եվ դա ոչ առաջին նմանատիպ հակամարտությունն է, դրանք մոտավորապես հինգ տարին մեկ կրկնվում են։ Սցենարը միշտ նույնն է, արդյունքը՝ նույնպես»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ 

Այնուհետև նա ներկայացրել է մի քանի թեզեր

1․ Ռադիկալ իսլամիստական «Համաս» խմբավորումը ստեղծվել է 80-ական թվականներին, հենց նույն Իսրայելի կողմից՝ նպատակ ունենալով հակակշռել Յասիր Արաֆաթի ղեկավարությամբ աճող «ՖԱԹՀ» շարժմանը։ Շատ արագ երկու ուժերը պաղեստինյան հասարակության մեջ բախվեցին իրար՝ թուլացնելով միմյանց, ինչը պատասխանում էր ոչ միայն Իսրայելի հետաքրքրություններին, այլև հարևան արաբական պետություններին և ԱՄՆ-ին։ Դա ձեռնտու էր անգամ էրդողանյան Թուրքիային՝ հերթական անգամ աղմկոտ և անատամ հայտարարություններ անելու համար,որ իրենք կազատեն «թուրքական» Երուսաղեմը սիոնիստներից և այլ անհեթեթություններ․ աշխատանք ներքին հանրության համար։

2. Այսօր, ըստ էության, գոյություն ունեն պաղեստինյան երկու պետություններ, մեկը՝ Գազայի հատվածում, որը ղեկավարվում է «Համաս»-ի կողմից, մյուսը՝ Արևմտյան ափին, որը ղեկավարվում է «ՖԱԹՀ»-ի կողմից։ Նրանք չեն ճանաչում մեկը մյուսին և չեն կարողանում համախմբել ուժերը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար և ավելի շատ զբաղված են ՄԱԿ-ից և Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացների հովանավորներից ուղարկվող փողերի թալանով։

3. Հերթական պատերազմն ու ավերածությունները հարկավոր են այն բանի համար, որ վերականգնելու պատրվակով միջազգային օգնությունից գողանան շատ միլիարդներ։

Հիշեցնեմ, որ 2000, 2006 2009 և 2014 թվականներին նույնությամբ կոնֆլիկտի այդպիսի առկայծումներ եղել են, արդյունքում, ինչպես անտակ տակառի մեջ, ավերված Գազա վերականգնման համար լցվեցին աստղաբաշխական թվեր՝ 150 միլիարդ դոլարի հասնող։  

Բայց հետաքրքիր ձևով գումարներն անհետացան, իսկ Գազան այդպես էլ կանգնած է ավերակների մեջ։
 
4. Եթե Իսրայելը ցանկանար ջախջախել «Համաս»-ի իսլամիստներին, ապա դա կարող էր անել 2-3 օրում։ Մերձավոր Արևելքի ամենամարտունակ բանակը, միջուկային պետություն, երկիր, որն ունի ավելի շատ ինքնաթիռներ քան Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, երկիր, որն ունի համարյա 5 հազար տանկ, երկիր՝ աշխարհի ամենատեխնոլոգիական բանակով։ 

Ի՞նչ կարող էր հակադրել «Համաս»-ը, մի քանի տասնյակ Կալաշնիկովի ավտոմատներով զինված գրոհայիններ, նռնականետեր և արհեստագործական հրթիռներ՝ «Գրադ»-ի նման։

Ուշադրություն, հռետորական հարց․ «Համաս»-ի հետ ամեն նոր պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունները սպառնում են նրանց հարցերը լուծել, բայց երբեք դա չեն անում։ Ինչո՞ւ։ Պատասխանը նույնքան հռետորական է։

5. Ես ցավում եմ հասարակ մարդկանց համար, այդ թվում՝ իմ հարազատների, որոնք այս պահին ստիպված են թաքնվել ապաստարաններում։ Ես ցավում եմ զոհվածների ու վիրավորների համար։

Եթե նրանց ճակատագիրը կթեթևացնի այն միտքը, որ իրենց տառապանքները արդարացված են մեծ քաղաքականությամբ, ապա թող նրանք իրենց թեթև զգան։ Ես իսկապես չգիտեմ, թե էլ ինչ ավելացնեմ այս հարցին։

6. Ի դեպ, ես նույնպես մասնակցել եմ Գազայի հատվածի երկու պատերազմներին, սկզբում՝ որպես Ցախալի (Իսրայելի բանակ) զինվոր, իսկ ավելի ուշ՝ որպես պահեստազորային։ Եվ այդ ամբողջ «խոհանոցն» ուսումնասիրել եմ ներսից և մանրամասնորեն։

Բոլորին խաղաղություն 

 

civic.sm

Ձեզ կեհաքրքրի...